Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երկար տարիներ ընդմիջումից հետո պետբյուջեի ֆինանսավորմամբ արդեն երեք տարի է, ինչ հնագիտության ինստիտուտը սկսել է հնագույն հուշարձանների պեղումներ և ուսումնասիրություններ իրականացնել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Այս տարի պետբյուջեից հնագիտության ինստիտուտին այդ նպատակի համար հատկացվել է 96 մլն դրամ: «Գումարի մեծ մասն ուղղված է պեղումների իրականացմանը: Այս տարվա ընթացքում 28 հուշարձանների տարածքում իրականացվում են դաշտային ուսումնասիրություններ և պեղումներ»,-ասաց Պ. Ավետիսյանը:
Նրա խոսքով, այսօր անկրկնելի նմուշներ են հայտնաբերվում Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Արմավիրից, Արտաշատից, Դվինից: «Արտաշատի տարածքում հայտնաբերվել է տաճարական համալիրի մնացորդներ, խճանկար հատակով բաղնիք: Մ.թ.ա 1-ից մինչև մ.թ. 2-րդ դարով թվագրվող շինությունն աչքի է ընկնում հատկապես իր մոնումենտալ պատերով»,-ասաց նա: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջաններով թվագրվող արձանիկներ, կավե անոթներ, ուլունքներ, կնիքներ, որոնց մեջ կան նաև ներմուծված իրեր: «Արարատյան դաշտի Առատաշեն բնակավայրից, որը Արաքսի հյուսիս ընկած տարածքի ամենահին տեղանքն է, հայտնաբերվել են մ.թ.ա. 7-6-րդ հազարամյակով թվագրվող պղնձե իրեր, որոնք հնագույնն են Հայաստանում: Անդրկովկասի տարածքում այդպիսի հնության պղնձից պատրաստած որևէ իր հայտնի չի»,-նշեց ինստիտուի տնօրենը:
Նշենք, որ հնագիտության ինստիտուտը եվրոպական տարբեր երկրների հնագիտական կենտրոնների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում: «Այդ ծրագրերի միջոցով մեր հայտնաբերած շատ իրեր հետազոտության են ենթարկվում այդ երկրների լաբարատորիաներում, որոնք, ի տարբերություն մեզ, զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքերով: Մենք առայժմ դաշտային աշխատանքներում օգտագործում ենք մեր հնացած տեխնիկան և գործիքները»,-նշեց Պ. Ավետիսյանը: Բայց և այնպես, նյութերի գիտահետազոտական մակարդակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
Ինստիտուտի տնօրենը դժգոհություն հայտնեց, որ օրենքի համաձայն պետության հսկողության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանների նկատմամբ հաճախ ոչ բարյացակամ վերաբերմունք է դրսևորվում: «Արտաշատում տարբեր անհատների հողատարածքներ են տրվել, որոնք պատմական մեծ արժեք են ներկայացնում: Մենք այդ ուղղությամբ մենք դիմել ենք համապատասխան մարմիններին»,-նշեց Պ. Ավետիսյանը:

Placeholder