Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրասնոդարի ազգային մշակույթի կենտրոնում նախօրեին տեղի ունեցավ քաղաքային Հայկական պատմական ակումբի առաջին նիստը: Ինչպես տեղեկացնում է հայկական «Երկրամաս» թերթը, բանավեճի ակումբի կազմակերպիչներն են Կրասնոդարի հայկական ուսանողական «Արարատ» ասոցիացիան, ինչպես նաև Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթը: Այն անց է կացվել Ռուսաստանում հայերի միության Կրասնոդարի քաղաքային վարչության աջակցությամբ:
Պատմական ակումբի առաջին ժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայոց ցեղասպանություն. Հայկական հարցը այսօր» թեմայով: Այնուհետև կազմակերպվել է «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Ես դատապարտում եմ» ֆիլմի դիտումը, որից հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում հայկական հարցի այսօրվա վիճակի և դրա լուծման ճանապարհների շուրջ: Քննարկման ժամանակ մեծ կարևորություն է տրվել ՀՅԴ-ի գործունեությանը Հայոց եղեռնի համաշխարհային ճանաչման և դատապարտման հարցում: Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են հնարավոր զարգացումների իրենց տեսակետները` թուրքական բանակի հյուսիսային Իրաք ներխուժման կոնտեքստում:
Պատմական ակումբի ժողովի նպատակն է իրազեկել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությամբ: Համաժողովի ընթացքում ծրագրված է ցուցադրել վավերագրական և գեղարվեստական կինոնկարներ, արտագնա ժողովներ և այլ միջոցառումներ:

Placeholder