Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակի դեմ պայքարի շտաբ: Հիվանդությունը տարածվել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում, սակայն աֆրիկյան ժանտախտի բռնկումներ գրանցվել են նաև հանրապետության այլ շրջաններում ևս: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը:
ԼՂՀ կառավարությունը հաստատել է հիվանդության հետագա տարծաման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Ըստ նրա, շտաբին հանձնարարվել է հատուկ խմբեր ստեղծել, որոնք կիրականացնեն հիվանդ կենդանիների ոչնչացման և թաղման աշխատանքները: Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից ԼՂՀ այցելած մասնագետները հաստատել են, որ խոզերի մոտ անկման պատճառը խոզերի ժանտախտն է: ԼՂՀ-ում հնարավոր աֆրիկյան ժանտախտի մասին առաջին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 26-ին:
Նշենք, որ Հայաստանում ներկայումս աֆրիկյան ժանտախտի օջախները 19-ն են, որից 13-ը` Լոռու և 6-ը` Տավուշի մարզերում: Հիվանդության տարածվածությունը դեռ նվազման միտում չունի, ուստի Տավուշում և Լոռիում ավելացվել են կարանտինային հսկիչ սահմանային կետերը: Ավելացնենք, որ հոկտեմբերի 25-ի տվյալներով Լոռու ու Տավուշի մարզերում աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետևանքով ոչնչացվել է 5500 խոզ:

Placeholder