Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երեխաների մեջ մշակույթի մասին գիտելիքները պետք է սերմանել դեռևս մանկապարտեզում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի վարիչ, Վանաձորի Պետական Մանկավարժական համալսարանի դասախոս Ժենյա Պատուրյանը: Նրա խոսքով, մանկապարտեզներն ունեն հատուկ ծրագիր, ըստ որի երեխաներին պետք է ծանոթացնել հայ մշակույթի տարբեր հուշարձանների, տարբեր գործիչների հետ, իհարկե, իրենց մտածելակերպին ու տարիքին համապատասխան:
Երեխան ծանոթանում է արվեստի արժեքների հետ մանկապարտեզում, որը երեխաներին ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Երեխան սովորում է պատկերել և հասկանալ գեղեցիկը, հաճախ այցելում են թանգարաններ կամ որևէ մշակութային հուշարձան: «Հետագայում արվեստի դպրոցներից հատուկ մասնագետներ ծնողների օգնությամբ երեխաներից ընտրում են ավելի տաղանդավորներին, ովքեր հետագայում հաճախելու են հատուկ մասնագիտացված դպրոցներ»,-ասաց Ժ. Պատուրյանը:
Մանկապարտեզի չորսամյա սաներին հիմնականում հանձնարարվում է նկարել և ձեռքի տակ եղած նյութերով պատրաստել իրենց տունը, հինգ տարեկաններին` իրենց մանկապարտեզը, իսկ վեց տարեկանների խնդիրն ավելի բարդ է` պատկերել իրենց քաղաքն` ըստ իրենց պատկերացմամբ: «Երեխաներն ամենաուշադիրը լսում են հենց արվեստի մասին զրույցները ու մեծ հաճույքով են կատարում իրենց տրված հանձնարարությունները: Ինչպես դրվեց հիմքը, այնպես էլ կշարունակվի, իսկ ամեն ինչի հիմքը դրվում է մանկապարտեզում, թեև ուսուցիչներից շատերը համաձայն չեն այդ կարծիքի հետ»,-ավելացրեց Ժ. Պատուրյանը:
Նկատենք, որ այս տիպի մանկապարտեզները քիչ են: Ճիշտ է, կրթության և գիտության նախարարության կողմից մանկապարտեզների համար հաստատված ծրագրերում տեղ հատկացվում է արվեստի և մշակույթի հարցերին, սակայն դրանց ոչ բոլոր հաստատություններում են պատճաշ ուշադրություն դարձնում:

Placeholder