ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ
Կրթություն, գիտություն
15:55 12/11/2007

ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ

Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, օտար լեզուներ առարկաների ավարտական և միասնական քննությունների համար նախատեսված թեստերում ընդգրկված է 80 հարց, որից 50-ը Ա տարբերակի հարցերն են, իսկ 30-ը Բ տարբերակի: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց մաթեմատիկայի քննական առաջադրանքների և ուղեցույցների կազմող հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ թեստում ընդգրկված 80 հարցը հնարավորություն է տալիս ստուգել ոչ միայն աշակերտի գիտելիքների խորությունը, այլև` ծավալը: Նրա խոսքով, քննական այս ձևը նախորդ տարվա համեմատ երկու քայլ առաջ է: ԳԹԿ ավագ մասնագետ Միրցա Հալաջյանը հայտնեց, որ հայոց լեզվի և գրականության ուղեցույցում, նախորդ տարվա համեմատ, որոշ փոփոխություններ կան: Նա տեղեկացրեց, որ ուղեցույցում նշված է հայոց լեզու և գրականության առարկաների բոլոր թեմաները:

Թեստերում տեղ են գտել նաև ուղղագրությունը ստուգել համար առաջադրանքներ: Հայոց լեզու և գրականություն առարկաների քննական առաջադրանքների ու ուղեցույցների կազմող հանձնաժողովի նախագահ Յուրի Ավետիսյանը ընդգծեց, որ թեստերի նպատակն է ստուգել աշակերտի գիտելիքները, մտածելու կարողությունները և դրանք գործածելու հնարավորություները: Նա հավաստիացրեց, որ թեստերի բոլոր առաջադրանքները համապատասխանում են դպրոցական ծրագրերին:
Նշենք, որ այժմ քննական առարկանների ուղեցույցները տպարանում են և պատրաստ կլինեն մեկ շաբաթից: Դրանք անվճար կբաժանվեն բոլոր դպրոցներին:

Placeholder
ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ