ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՎԱԾ
Կրթություն, գիտություն
15:47 12/11/2007

ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՎԱԾ

«Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, օտար լեզուներ առարկաների քննական թեստերը բավականին հաջողված են: Դա վկայում են աշակերտների և ուսուցիչների շրջանակում անցկացված թեստերի բովանդակային փորձաքննության արդյունքները»,-այսօրվա ասուլիսում ասաց ԳԹԿ քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, աշակերտների շրջանում մաթեմատիկա առարկայի թեստերի բովանդակային փորձաքննության արդյունքների միջին գնահատականը այդքան էլ բարձր չի եղել, քանի որ այս տարվա ծրագիրը դպրոցներում դեռ չեն ավարտել: Իսկ օտար լեզուների, հայոց լեզու և գրականություն առարկաների բովանդակային փորձաքննության արդյունքների միջին գնահատականը բարձր է եղել:

Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ուսուցիչների շրջանակում անցկացրած թեստերի բովանդակային փորձաքննության արդյունքները նույնպես բարձր է եղել: Բոլոր ուսուցիչները թեստում ընգդրկված 80 հարցից 70-ին ճիշտ են պատասխանել: Գ. Խաչատրյանի հավաստամամբ, թեստերի մասին դրական գնահատական են տվել նաև Երևանի բուհերի դասախոսները:
Placeholder
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՎԱԾ