«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏՆ ՈՒՆԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ, ԲԱՅՑ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՉԵՆ»
Տնտեսություն
12:59 12/11/2007

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏՆ ՈՒՆԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ, ԲԱՅՑ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՉԵՆ»

«Կրթական և գիտական ոլորտներում տեղեկատվական ցանցը ընդլայնում է գիտնականի և տվյալ ոլորտի աշխատակցի հնարավորությունները»,-այսօր ՆԱՏՕ-ի երևանյան գրասենյակի կազմակերպած «Հայաստանյան կրթություն և կրթական ցանցեր. խնդիրներ, լուծումներ և առաջարկներ» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանին այսօր հարկավոր են ավելի արագ ցանցեր, ինչպես նաև ինտերնետ: «Տեղեկատվական հասարակության կառուցումը, ինչպես նաև միջազգային ցանցերում Հայաստանի առկայությունը զարգացման հիմնական ուղղություններից է»,-ասաց ԳԱԱ նախագահը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն իր ելույթում կարևորեց ՏՏ ոլորտի դերը տնտեսական զարգացման համատեքստում: Նա նաև նշեց, որ ԵՄ-Հայաստան գործունեության հիմքում ՏՏ ներդրումը կարեևորագույն ուղղություններից է: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, դոկտոր Ջայեկ Գայևսկիի խոսքով, Հայաստանը ՏՏ զարգացման համար յուրահատուկ երկիր է, քանի որ այստեղ կա պոտենցիալ, սակայն ենթակառուցվածքները դեռ զարգացած չեն:

Համաժողովի նպատակն է քննարկել, լուծումներ գտնել ծառացած խնդիրներին, ինչպես նաև ներդաշնակեցնել կրթական և քաղաքական համակարգերը: Համաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Վրաստանի, Թուրքիայի և այլ երկրների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը:
Placeholder
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏՆ ՈՒՆԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ, ԲԱՅՑ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՉԵՆ»