Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Հասարակական բարեփոխումները և ինքնության հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովը: Մասնակիցներն օրվա ընթացքում բանավեճ-քննարկումների միջոցով անդրադառնալու են ինքնության խնդիրներին: Գիտաժողովում քննարկվող ամենակարևոր հարցն այն է, թե սոցիոլոգներն ին՞չ ունեն ավելացնելու հասարակական զարգացումներին, ինչպե՞ս են հասկանում այսօրվա հասարակական-քաղաքական զարգացումները և թե ին՞չ ազդեցություն են ունենում դրանք հայի ինքնության վրա:
«Ինքնության խնդիրը սկսվել է քննարկվել 19-րդ դարի վերջից: 20-րդ դարում այն արդիականություն է ստացել, իսկ այժմ առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ անկախ ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:
«Տեսակետ կա, որ հայ ինքնությունը ճգնաժամ է ապրում, և հարց է առաջանում` արդյոք դա ճգնաժամ է: Եթե այդպես է` ինչպես պետք է կարողանանք այդ ճգնաժամը հաղթահարել»,-հարցնում է սոցիոլոգը և ավելացնում, որ այսօր սոցիոլոգներն ուզում են լուծում տալ խնդրին: Իսկ նրանց անմիջական խնդիրն, ըստ Լ. Հարությունյանի, հասարակության բժիշկը լինելն է ու հիմնախնդիրները լուծելն է:
Նրա կարծքով հայ ինքնության ճգնաժամը սկսվել է 1991-ից, երբ տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմը և ավարտվեց մեր հաղթանակով: Հենց այս ժամանակ հարց առաջացավ, թե ո՞վ ենք մենք: «Անկախության հետ եկել է նոր ինքնության կերտման հիմնախնդիրը և ապրող սերունդը պետք է կարողանա լուծել այդ հարցը»,-ավելացրեց նա:
Նշենք, որ գիտաժողովը նվիրված է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի օրվան, որը նշվում է նոյեմբերի 13-14-ը: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը հիմնադրվել է 2004թ-ին:

Placeholder