ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Մշակույթ
13:17 13/11/2007

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«ՅՈՒՆՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական մշակութային հուշարձաններից ընդգրկված են երեքը` Սանահին-Հաղպատ եկեղեցիները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով և Էջմիածնի եկեղեցիները, խաչքարերն ու Զվարթնոցի հնավայրը»,-Panoram.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Արտյոմ Գրիգորյանը:

Նրա խոսքով, աշխատանքներ են կատարվում, որպեսզի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկվի նաև Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը: «Այդ տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնցից նշանավոր են Նորավանքի վանական համալիրը, Արենիի եկեղեցին, որոնց կից կան մի շարք պատմամշակութային և բնության արժեքներ»,-ասաց Ա. Գրիգորյանը:

Ինչպես նշեց նա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձեռնարկում է պահպանմանն ուղղված միջոցներ համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող այն հուշարձանների համար, որոնց վերականգման կամ այդ հուշարձանի համար ծագած խնդիրների լուծումը տվյալ երկրի հնարավորությունների սահմաններից դուրս են: «Եթե երկիրը տնտեսապես թույլ է, զարգացած չէ, և հուշարձանների պահպանության համար մեծ միջոցառումներ, գումարներ են պետք, միայն այդ դեպքերում է զբաղվում պահպանության խնդիրներով: Տվյալ երկիրը ներկայացնում է համապատասխան հայտ: Փորձագետների ուսումնասիրություներից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է միջոցներ տրամադրել: Դեռևս Հայաստանից այդպիսի հայտ չի ներկայացվել»,-նշեց Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, որ Հայաստանի տարածքում կառավարության հաստատած հուշարձանների ցանկում ընդգրկված է 24.200 հուշարձան: Դրանց պահպանությամբ զբաղվում են պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, նաև հասարակությունը: «Կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացվում է մշակույթի նախարարության կազմում գտնվող արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ՊՈԱԿ-ում գործող տարածքային ծառայությունների կողմից»,-ասաց Ա. Գրիգորյանը: Նրա խոսքով, այդ ծառայությունները հսկում են իրենց տարածքում գործող բոլոր պատմամշակութային արժեքները:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ