Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նապաստակի շրթունք և գայլի երախ հիվանդությամբ հանրապետությունում տարեկան ծնվում է 50-60 երեխա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի վարիչ և 3-րդ կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային կլինիկայի ղեկավար Գագիկ Քոչարյանը:
Ըստ նրա, հանրապետությունում տարեկան վիրահատվում է նման արատ ունեցող 40-50 երեխա: Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է գենետիկ ճանապարհով: Բացի գենետիկ փոխանցելիության ռիսկից, որը կազմում է 70%, Գ. Քոչարյանի խոսքով, այս հիվանդությունները կարող են ձեռք բերվել 2-3 ամսվա հղիության ժամանակ (30% ռիսկ) որևէ հիվանդության պատճատով: «Հղիության այս շրջանում է հենց զարգանում պտղի դիմածնոտային հատվածը և օրինակ` կնոջ ծանր գրիպի հետևանքով, երեխան կարող է այդպիսի խնդիրներով ծնվել»,-ասաց նա:
Նապաստակի շրթունքով և գայլի երախով ծնված երեխաները կարող են վիարահատվել 3-4 ամսեկանից սկսած: Մասնագետի խոսքով, երբ երեխայի քաշը կհասնի 6 և ավելի կգ-ի, ապա կարելի է վիրահատել, այսինքն կատարել օրգանական միջամտություն: Երբ որևէ պատճառով վիրահատությունը կատարվում է 7 տարեկանից հետո, ապա այն կրում է պլաստիկ բնույթ: Այսպիսի հիվանդության դեպքում, ըստ մասնագետի, երեխաների մոտ առաջանում է ուտելու, խմելու և այլ գործողությունների հետ կապված բարդություններ:
Հանրապետությունում նման վիրահատություններ իրականացվում են միայն այս կենտրոնում: Արդեն 3 տարի է, տեղի մասնագետները համագործակցում են Իտալիայում գործող «Սմայլ թրեյն Իթլի» միջազգային կազմակերպության հետ: Նշենք, որ այսօրինակ վիրահատությունները, ըստ բժշկի, իրականացվում են պետպատվերի շրջանակնում: Վիրահատության համար օգտագործվող 1 տուփ կարանյութն արժե 136 եվրո:

Placeholder