«6 ԱՄԻՍ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ԿՓՈԽՎԻ»
Տնտեսություն
16:46 14/11/2007

«6 ԱՄԻՍ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ԿՓՈԽՎԻ»

Այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանյան գիտական և կրթական ցանցեր. ձեռքբերումներ, խնդիրներ և լուծումներ» թեմայով համաժողովի արդյունքների ամփոփումը: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի խորհրդատու Յացեկ Գայևսկու խոսքով, ծրագրի նպատակն է Հայաստանյան գիտական և կրթական հասարակության ներկայացուցիչներին միացնել Եվրոպական ցանցին, ինչն էլ իր հերթին, ըստ բանախոսի, թույլ կտա ավելի ակտիվացնել գիտնականների միջև տեղեկատվության փոխանցումը:

«Հայաստանում այսպիսով տեղեկատվության փոխանցումը ներկայի համեմատ կարագանա մոտ 20 անգամ»,-նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը և հավելեց, որ իրավիճակը Հայաստանում վեց ամիս անց կտրուկ կփոխվի: «Մեր գիտնականները պետք է սովորեն օգտվել ցանցի հնարավորություններից, ինչը մեծ նախապատրաստական աշխատանքներ է պահանջում»,-ընդգծեց ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Նրա խոսքով, այս տեխնոլոգիան նաև կիրառություն պետք է ունենա բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ակադեմիկոսի հավաստմամբ, տեխնոլոգիան ազդեցություն կունենա նաև այլ ոլորտներում:
Նշենք, որ ՆԱՏՕ-ն վերջին 4 տարիների ընթացքում իրականացվել է 30-40 նախագիծ, որի ընդհանուր գումարը, ինչպես նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կազմում է 4 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ համաժողովը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին և ավարտվեց այսօր:
Placeholder
«6 ԱՄԻՍ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ԿՓՈԽՎԻ»