«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ
Մշակույթ
11:47 15/11/2007

«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ

«Եվրոտեսիլ-2008» միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի Էստրադային երգչուհի Սիրուշոն: Այս մասին պարզ դարձավ երեկ երեկոյան: Նշենք, որ մրցույթը հաջորդ տարի տեղի կունենան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Սիրուշոյի թեկնածությունը հաստատվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի կողմից՝ վիճակահանության արդյունքում, որն ուղիղ եթերով հեռարձակում էր հանրային հեռուստաընկերությունը։ «Եվրոտեսիլի» նոր կանոնների համաձայն մրցույթում ներկայացվելիք երգը, պետք է որոշվի հեռուստադիտողների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքում:

Նշենք, որ 2008-ին Հայաստանը արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրոտեսիլին»: 2006-ին մրցույթում մեր երկիրը ներկայացրել է Անդրեն, իսկ 2007-ին` Հայկոն: Երկու երգիչներն էլ գրավել են 8-րդ տեղը:
Placeholder
«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍԻՐՈՒՇՈՆ