ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՇՔԱՆՇԱՆՈՎ
Կրթություն, գիտություն
17:18 15/11/2007

ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՇՔԱՆՇԱՆՈՎ

Օրերս Մատենադարանի փոխտնօրեն, պատմական գիտությունների դեկտոր Վարդան Գրիգորյանին Ուկրաինայի նախագահի հրամանագրով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն հայ-ուկրաինական կապերի ամրապնդման համար պարգևատրել է «Վաստակի համար» շքանշանով:

Վ.Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայ-ուկրաինական դարավոր կապերին նվիրված 3 տասնայակից ավելի պատմական ուսումնասիրություններ և աշխատություններ ունի, որոնք լույս են տեսել Կիևում, Մոսկվայում, Վիեննայում: Նրա խոսքով, այդ ուսումնասիրությունների մեջ կարևորվում է Ուկրաինայում հայկական գաղութների մասին պատմությունները և մենագրությունները: Նա ընդգծեց, որ իր աշխատությունները նպաստում են հայ-ուկրաինական գիտական կապերի ամրապնդման գործին: Նա այդ աշխատությունները սկսել է գրել 1975 թվականից, երբ աշխատում էր ԳԱԱ-ի պատմական ինստիտուտում, հետո դրանք շարունակել է գրել Մատենադարանում:
Placeholder
ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՇՔԱՆՇԱՆՈՎ