Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ազգային գրադարանում բացվեց ֆրանսահայ հայտնի նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես: «Ցուցահանդեսում ներկայացված են նկարչին նվիրված քսանհինգ-երեսուն գիրք, տասնհինգ ամսագիր: Կան նաև ֆրանսիական ամսագրեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի Կերպարվեստի և քարտեզագրության բաժնի գլխավոր գրադարանավարուհի Գոհար Հարությունյանը: Նրա խոսքով, Գառզուն սիրված է եղել նաև ֆրանսիացիների կողմից: «Գառզուն կենսուրախ նկարիչ է եղել, որը մենք կարող ենք տեսնել նաև նրա արվեստում: Այդ կենսուրախությունը նա հաղորդել է գույների միջոցով»,-ասաց Գ. Հարությունյանը:
Գառզուն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ոչ միայն Ֆրանսիայում, այլև Հայաստանում: Առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում տեղի է ունեցել 1966թ., որի ժամանակ ցուցադրված 150 գրաֆիկական աշխատանքները նա նվիրել է Ազգային պատկերասրահին:
Գառզուի արվեստի գյխավոր արտահայտչամիջոցը հանդիսանում է գիծը: Առաջին հայացքից նրա պատկերները գծերի խուրձ են թվում, բայց պարզորոշ երևում է, որ գծերի այդ հյուսվածքը քաղաք է, շենք, մարդկային կերպարանք: Գառզուի պատկերները հիշեցնում են փոթորկոտ ծով:

Placeholder