ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԳՐԻՊՈՎ ՀՒՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Առողջություն
13:40 17/11/2007

ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԳՐԻՊՈՎ ՀՒՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գրիպի համաճարակի բռնկման ժամանակաշրջանը կսկսվի երկու շաբաթից: Նման կարծիքի են մասնագետները: Հիվանդության դեմ պատվաստումների մեջ կներառվեն «Սոլոմոնյան կղզի», «Վիսկոնսի» և «Մալազիա» կոչվող գրիպի տեսակների վարակների դեմ պատվաստանյութեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստմամբ, այս տարի հենց այս վարակները կարող են համաճարակի աղբյուր հանդիանալ:

Այս տարի գրիպով հիվանդների համար մշակվել են էթիկայի նոր կանոներ: Դրանք մշակել է Լոնդոնի Կունի Մերի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը և տպագրել է բրիտանական «The Telegraph» թերթում: Գրիպով հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել միմիայն միանգամյա օգտագործվող անձեռոցիկներ, քանի որ կտորից թաշկինակների միջոցով վարակիչ հիվանդության տարածման հրարավորությունը մեծ է: Հեղինակի խոսքով, փռշտալիս չի կարելի ձեռքի ափերով փակել բերանը, դրա փոխարեն խորհուրդ է տալիս բերանը փակել թևքով կամ բռունցք կազմած ձեռքով:

Բացի այդ համաճարակաբանները թե հիվանդներին, թե առողջներին խորհորդ են տալիս համաճարակի դեպքում ձեռքերն անընդհատ լվանալ տաք ջրով և օճառով: Ըստ նրանց, ձեռքերը պետք է լվանալ երկար, քանի որ արագ լվանալու դեպքում չենք կարող ազատվել «հիվանդաբեր» մանրէներից:
Placeholder
ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԳՐԻՊՈՎ ՀՒՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ