Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության, հայ բանասաիրության, սոցոլոգիայի ֆակուլտետների ուսանողները այսօր կրկին դասախոսություններին չեն մասնակցել: Նրանք դասադուլ էին հայտարարել դեռ նոյեմբերի 16-ից: Դասադուլի պատճառն այն է, որ ԵՊՀ-ի` Աբովյան փողոցում գտնվող նորակառույց և «Սև շենք» անունով հայտնի մասնաշենքերում (վերջինում տեղակայված են տնտեսագիտության, աստվածաբանության և պատմության ֆակուլտետները) այս տարի դեռևս ջեռուցում չկա, իսկ լսարաններում շատ ցուրտ է: Հիշյալ ֆակուլտետի ուսանողները դեռևս ուրբաթ օրը դիմում էին գրել իրենց դեկաններին, որ եթե երկուշաբթի օրը ջեռուցում չլինի, ուսանողները դասախոսություններին չեն ներկայանալու:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գիրգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շենքը չի ջեռուցվում, որովհետև տեղի է ունեցել գազատար խողովակի վթար, և ԵՊՀ մասնաշենքի հարակից թաղամասում գազամատակարարումը դադարեցված է: Նրա խոսքով, այսօր երեկոյան վերանորոգման աշխատանքները կավարտվեն, իսկ վաղվանից ԵՊՀ այդ երկու մասնաշենքերը ևս կջեռուցվեն:

Placeholder