ԱՅՍՕՐ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
11:02 19/11/2007

ԱՅՍՕՐ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալու է «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն» առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթի հաղթողների և մասնակիցների պարգևատրումը: Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկատվական համակարգից, արարողությանը մասնակցելու են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու և ԿԳՆ–ի համագործակցությամբ մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցույթի հանրապետական փուլն ամփոփվել է ԿԳ նախարարությունում` մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս տարի հանրապետական փուլին մասնակցել է 39 ուսուցիչ՝ բոլոր մարզերից:
Placeholder
ԱՅՍՕՐ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ