ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է
Կրթություն, գիտություն
11:13 19/11/2007

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա հերթական տարեկան գիտաժողովը: Ինչպես տեղեկացանք ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, այն նվիրվում է համալսարանի հիմնադրման 75-ամյակին:

1996թ.-ից սկսած ՀՊՃՀ-ում ավանդույթ է դարձել տարեկան գիտաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս համալսարանում իրականացվող գիտա-մեթոդական և հետազոտական աշխատանքների հետ ծանոթացման և քննարկման: Երեք օր անընդմեջ գիտաժողովի 24 սեկցիաներում գիտական տարբեր ուղղություններով կհնչեն 310 զեկուցումներ:
Զեկուցումներով հանդես կգան ինչպես Երևանի կրթահամալիրի, Գյումրու, Վանաձորի, Կապանի մասնաճյուղերի պրոֆեսորներ, դոցենտներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, այնպես էլ գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների գիտաշխատողներ:

Գիտաժողովի փակումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, որի ընթացքում սեկցիաների համանախագահները կամփոփեն արդյունքները: Լավագույն զեկույցները կտպագրվեն «ՀՊՃՀ Տարեկան Նյութերի Ժողովածու»-ում:
Placeholder
ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է