«111 ԱԿՆԹԱՐԹ ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Մշակույթ
15:28 19/11/2007

«111 ԱԿՆԹԱՐԹ ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ

Այսօր ԵՊՀ-ում բացվեց «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված 100 և ավել լուսանկարները ներկայացնում էին Շուշի քաղաքի պատմամշակութային հուշարձանները, բնակիչների կենցաղը, բնությունը: «Ցուցահանդեսում տեղ են գտել հիմնականում վերջին երկու տարիների ընթացքում իմ արած լուսանկարները՝ ներկայացնելով Շուշի բերդաքաղաքի ներկայիս վիճակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Շուշի» հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա խոսքով, ցուցահանդեսում ներկայացված մոտ 35 նկարներն արված են հին վարպետների կողմից: «Փորձել ենք ցույց տալ նաև Շուշին մինչև 1920-ական թվականները»,-նշեց Բ. Կարապետյանը:
Ինչպես ասաց Բ. Կարապետյանը, այսօր Շուշին միակ հայկական բերդաքաղաքն է, ու մենք պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկենք քաղաքի դեմքը վերականգնելու համար: «Որոշակի քայլերից հետո Շուշին կդառնա նաև զբոսաշրջության կետրոն»,-ավելացրեց նա:
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակներում կատարվում էր նաև հանգանակություն: Ներկայացված էին Բակուր Կարապետյանի գրքերը, որոնք վերցնողները գոնե 100 դրամով պետք է օգնեն Շուշիին: Ցուցահանդեսը բաց է լինելու մեկ շաբաթ:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Շուշի» հիմնադրամը, որը զբաղվում է Շուշիի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ:
«Շուշի» հիմնադրամը հավաքում է համայն հայության հետ կապված հին լուսանկարներ՝ Արևմտյան Հայաստանին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարզերին վերեբերող: Հիմնադարմն արդեն հավաքել է 7000 լուսանկարներ և 1-2 տարվա ընթացքում Շուշիում բացելու են Լուսանկարչության ազգային պատկերասրահ:
Placeholder
«111 ԱԿՆԹԱՐԹ ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ