38 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Կրթություն, գիտություն
18:11 19/11/2007

38 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ 38 ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողություն՝ «Տնտեսագիտություն. տեսություն և կիրառություն» առարկայի վերապատրաստման համար: Վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել էին երկրի ուսուցիչների և աշակերտների համար, անցել են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Ֆինանսաբանկային քոլեջում՝ նոյեմբերի 5-16-ը:
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով, անցյալ տարվա համեմատ այս տարի աշակերտների թիվն աճել է՝ հասնելով 3550-ի՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ 2796-ի: Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին 16 լավագույն աշակերտներ:

Դասընթացի ժամանակ աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են Կենտրոնական բանկի գործունեությանը և գործառույթներին: «Հասարակության մեջ անցկացված մեր հարցումները ցույց են տվել, որ անհրաժեշտություն կա ձեռք բերել գիտելիք, որը թույլ կտա ճիշտ կողմնորոշվել ժամանակակից շուկայական հարաբերություններում, պատկերացում կազմել պարտատոմսերի և արժեթղթերի շուկայի, արտարժույթի փոխարժեքի ձևավորման մասին»,-նշեց Տ. Սարգսյանը: Նա վստահորեն ասաց, որ ԿԲ այցելությունների նոր կենտրոնի բացումից հետո բանկը կարող է տարեկան ընդունել 15.000 աշակերտ:

ԿԲ խորհրդի անդամ Ամալյա Սարիբեկյանը նշեց, որ տնտեսագիտությունը դպրոցներում դեռևս ֆակուլտատիվ բնույթ է կրում: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է տնտեսագիտության նոր դասագրքեր ստեղծել, որոնց հեղինակը կարող է դառնալ ուսուցիչներից և տնտեսագետներից կազմված աշխատանքային խումբը:
Placeholder
38 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ