ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ
Կրթություն, գիտություն
13:47 20/11/2007

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ

Այսօր տեղի ունեցավ Երևանի պետական արդյունաբերական վերանորոգված քոլեջի վերաբացման արարողությունը, որին ներկան էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը:

«Այս քոլեջի վերանորոգումը շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ մենք աշխատաշուկան որակյալ աշխատուժով մատակարարելու խիստ կարիք ունենք»,- ասաց ԿԳ նախարարը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը նշեց, որ ՄԱԿ-ը պատրաստ է ռեսուրսներ ներդնել այն ծրագրերի իրականացման համար, որոնք խրախուսում են մասնավորապես` նախնական և միջին մասնագիտական որակյալ կրթությունը` դրանով իսկ մեծացնելով երիտասարդների արժանավայել աշխատանք գտնելու հնարավորությունը:

Քոլեջը վերանորոգվել է Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ–ի «Օժանադակում նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, ինչի համար հատկացվել է 250 000 դոլար: Այսօր քոլեջին տրամադրվեցին նաև համակարգիչներ և ֆիզիկայի լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ: Ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը նշեց, որ քոլեջին տրամադրվել են նաև կրթական նյութեր: Նա նշեց, որ քոլեջին տրամադրվելու են նաև էլեկտրո-եռակցող սարքավորումներ, որպեսզի երեխաները իրենց կարողությունները կարողանան գործնականում կիրառել:

Placeholder
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ