Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
16:39 21/11/2007
«ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ»-Ի 30 ՀԱՏՈՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ 2008-ԻՑ
«Մայր Ցուցակ Հայերեն Ձեռագրաց»-ի 30 հատորի հրապարակման աշխատանքները կսկսվեն 2008-ից, ինչի արդյունքում Մատենադարանում կբացվի գիտաշխատողի 15 տեղ: Այսօր Մատենադարանի 30-րդ գիտական նստաշրջանի բացման ժամանակ նման տվյալներ հրապարակեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նա նշեց, որ աշխատանքի ընդունված նոր կադրերը անցնելով այդ աշխատանքից հետո կդառնան իսկական միջնադարագետներ: Նա ընդգծեց, որ «Մայր Ցուցակ Հայերեն Ձեռագրաց»-ի 30 հատորի հրապարակումը մանրամասն նկարագրությունը կտա Մատենադարանի ձեռագրերի ողջ հավաքածուի մասին:
Ինչ վերաբերում է Մատենադարանի ձեռագրերի թվայնացմանը, տնօրենը նշեց, որ եթե կառավարությունը հաստատի այն, ապա դրա իրագործմանը կմասնակցեն նաև տեղական մասնագետները և առաջատար կազմակերպությունները: Նա հայտնեց, որ այժմ ձեռագրերի թվայնացումն իրականացվում է միայն նվիարատվությունների շնորհիվ: Հ. Թամրազհանը ընդգծեց, որ թվայնացման ինչ ծրագիր էլ հաստատվի, օգտագործման մենաշնորհը Մատենադարանին է: Նա հավաստիացրեց, որ ոչ մի կրկնօրինակ չի փոխանցվելու այլ կազմակերպության:

Placeholder