ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՔԱՂԱՔ
Մշակույթ
16:31 23/11/2007

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՔԱՂԱՔ

«Պեղումների արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի զբոսայգու տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան շրջանի մեծ քաղաքի հետքեր»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո քարտուղար Արևիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով, քաղաքի հետքերը թվագրվում են Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանով: Ա. Ավետիսյանը հայտնեց, որ դրա վերաբերյալ վաղուց որոշ պատկերացումներ կային, բայց լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել: Նրա խոսքով, փորելուն զուգահեռ աընդհատ նոր բաներ են հայտնաբերվում, ներկայում արդեն դամբարաններ են գտնվել:
Մամլո քարտուղարը հայտնեց, որ գարնանը նախատեսվում է շարունակել պեղումները և այդ տարածքը դարձնել զբոսաշրջիկների այցելության վայր:


Placeholder
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՔԱՂԱՔ