ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 14 ՀԱՏՈՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Մշակույթ
17:50 23/11/2007

ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 14 ՀԱՏՈՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Կոմիտասի ստեղծագործությունների 14 հատորյակի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Ազգային գրադարանի 175-ամյակին նվիրված միջոցառումների կապակցությամբ: Կոմիտասի ստեղծագործությունների 6 հատորյակը լույս է տեսել դեռևս խորհրդային տարիներին: Վերջին 6-րդը` 1982: Մյուս ութ հատորյակները լույս են տեսել վերջերս` Գեորգի Գյոդակյանի խմբագրությամբ:

Միջոցառմանը ներկա էին Գ. Գյոդակյանի կին Ալինա Փահլևանյանը, Հայաստանի երաժշտական ընկերությունների նախագահ Դավիթ Ղազարյանը, կոնսերվատորիայի պրոֆեսորներ Անահիտ Բաղդասարյանը, Կարինե Ջաղացպանյանն ու Կարինե Խուդաբաշյանը:

Ա. Փահլևանյանը նշեց, որ Գյոդակյանի նպատակն էր հավաքել Կոմիտասի ձեռագիր ստեղծագործություններն ու ներկայացնել երաժշտասերներին: Իսկ Ա. Բաղդասարյանի կարծիքով. «Գեորգի Գյոդակյանն ազգանվեր գործ է կատարել: Հեշտ չէ հավաքել ու խմբագրել Կոմիտասի ստեղծագործությունները: Այս աշխատանքը մեծ սեր ու նվիրում է պահանջում»:

Հանդիպման ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություննը: Նշենք, որ Ազգային գրադարանի տնօրեն Սամվել Սարգսյանը Գ. Գյոդակյանին հանձնեց Հակոբ Մեղապարտի անվամբ շքանշան ու գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս: Ափսոս, միջոցառմանը, առողջական խնդիրների պատճառով, ներկա չէր գրքերի խմբագիրը:
Placeholder
ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 14 ՀԱՏՈՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ