ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
Առողջություն
17:28 23/11/2007

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Աշոտյանի «Լեչեբնիկ» (Лечебник) գրքի շնորհանդեսը: «Գրքում ներկայացված են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում աճող դեղաբույսերը»,-ասաց Աշոտ Աշոտյանը: Նրա խոսքով, գրքում տեղ են գտել 270 դեղաբույսեր:

Ինչպես նշեց նա, 15 տարի է` ցանկացել է ստեղծել այդ գիրքը, բայց միայն վերջին չորս տարիների ընթացքում է աշխատել գրքի վրա: Նշենք, որ գիրքը ռուսերեն է, սակայն մոտ ժամանակներում թարգմանվելու է նաև հայերեն:

«Լեչեբնիկ» (Лечебник) գիրքը նախատեսված է բուհերի ուսանողների, դասախոսների, բժիշկների համար: Գրքի շնորհանդեսին ներկա էին «Ավանդական բժշկական համալսարանի» ամբիոնի վարիչ Էլեանորա Մինասյանը, դասախոս Վահե Վարդանյանը և ուրիշներ:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ