Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Տարվա նախագիծ և կառույց» ազգային մրցույթ-ցուցահանդեսն արդեն մեկնարկել է: Ներկայացվել են 60-ից ավելի աշխատանքներ, որոնք վերջին 2 տարիների ընթացքում իրականացված կամ դեռևս իրականացվող նախագծերն են: Ցուցահանդեսում ներկայացված էին «Մոսկվայի տունը», մի շարք էլիտար շենքեր, իսկ ճարտարապետներից մեկն իր նախագծով առաջարկում էր հանրապետության հրապարակում կառուցել հուշահամալիր, որը պետք է խորհրդանշի պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքները:
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցում են անհատ նախագծող-ճարտարապետներ, հեղինակային խմբեր, նախագծային և շինարարական կազմակերպություններ, նաև` արտերկրի ճարտարապետներ, որոնց նախագծերն ու կառույցերն արված են Հայաստանի համար: Ինչպես նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այս ցուցահանդեսը հնարավորություն կտա ընտրել և հասարակությանը ներկայացնել լավագույն նախագծերը, կառույցները: Նշենք, որ մրցույթում սահմանված է մի քանի անվանակարգեր` քաղաքաշինական լավագույն լուծում, առանձին կանգնած շինություն, հուշարձանների վերականգնում, լավագույն ինտերիեր:
Հաղթողները կստանան քաղաքաշինության նախարարության և Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի կողմից դիպլոմներ:
Մնացածիս համար` ցուցադրությունը շարունակվելու է մինչև գարուն:

Placeholder