ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
Կրթություն, գիտություն
10:59 23/11/2007

ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Այսօր երեկոյան տեղի կունենա Ֆրանս-հայկական դպրոցի պաշտոնական բացումը: Այս տարվա սեպտեմբերի 1-ից գործող Ֆրանս-հայկական դպրոցը ներկայում ունի 5 ցածր և միջին դասարան` հայ, ֆրանսիացի և կանադացի 16 աշակերտով և նախապատրաստական խումբ` երեք սանով:

Դպրոցը հնարավորություն է ընձեռում բոլոր երեխաներին ուսանելու ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական կրթական համակարգում: Այս նպատակով, դպրոցն առաջարկում է ֆրանսիական մանկավարժական մոտեցման հիմքի վրա կառուցված հայկական և ֆրանսիական ուսումնական ծրագրեր: Ուսուցումն իրականացվում է 15 դասավանդողների կողմից:
Նշենք, որ «Ֆրանսիական դպրոց հիմնադրամը» Հայաստանի օրենսդրությամբ գործող ասոցիացիա է` Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության հովանու ներքո:
Placeholder
ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ