Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր տեղական ժամանակով ժամը 5-ից Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվում է «Armenian Music Awards»-ի մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում Լոս-Անջելսի «Գիբսեն» ամֆիթատրոնում: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ԱՄՆ են մեկնել հայ գրեթե բոլոր աստղերը:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշվելու են ինտերնետային քվեարկության միջոցով, որը երկու օր առաջ ավարտվել էր: Քվեարկության միջոցով հանդիսատեսը պետք է որոշեր տարբեր անվանակարգերում առաջադրված երգիչ-երգչուհիներց, տեսահոլովակներից, ալբոմներից, ձայնասկավառակներից, խմբերից լավագույներին:
Նշենք, որ արդեն մրցանակների են արժանացել «Արևիկ» անսամբլը` մանկական լավագույն երաժշտական սկավառակ անվանակարգում, «Արմենոիդս» խումբը` լավագույն «trans and house» ձայներիզ անվանակարգում, Ապե ջանը` rep and RB լավագույն կատարում անվանակարգում, Սոֆի Մխեյանը, Հայկոն, և ուրիշներ: Մոտավորապես 7 հազար հանդիսական ունեցող ամֆիթատրոնում գրեթե բոլորը հայ են:
Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն ԱՄՆ-ում ընդմիջումներով անցկացվում է 9-րդ անգամ, այն կրում է «Անուշ» խորագիրը:

Placeholder