Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի կրթության և գիտության նախարարի` նոյեմբերին Հայաստան նախատեսված պաշտոնական այցը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքով, այցի հետաձգման պատճառը Վրաստանի կառավարության կազմի փոփոխությունն է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23- ին Վրաստանի ԿԳՆ պաշտոնում նշանակվել է Մայա Միմինոշվիլին:
Լ. Գալստյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԿԳ նախարարի պաշտոնական հրավերի հարցը այժմ քննարկվում է Վրաստանի նորանշանակ նախարարի հետ: Նա հայտնեց, որ նոր նախարարի հավանական այցի ժամկետները դեռ ճշտված չեն:
Լ. Գալստյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԿԳ նախարարի պաշտոնական հրավերի հարցը այժմ քննարկվում է Վրաստանի նորանշանակ նախարարի հետ: Նա հայտնեց, որ նոր նախարարի հավանական այցի ժամկետները դեռ ճշտված չեն:
Placeholder