ԱՐՎԵՍՏԻ ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐԸ, ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Մշակույթ
15:47 26/11/2007

ԱՐՎԵՍՏԻ ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐԸ, ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Երևանյան բազմաթիվ ցուցասրահների կողքին օրեր առաջ բացվել է ևս մեկը՝ ARTMIX, որի անունն արդեն շատ բան է հուշում:
«Արվեստի տարբեր տեսակները՝ գեղանկար, գծանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հավաքված են մի տեղում: Չսահմանափակվելով դրանով՝ գալերիայում ներկայացված են տարբեր ոճի արվեստի նմուշներ, տարբեր սերունդների աշխատանքներ, այստեղ արվեստի տարբեր ճյուղերը զուգակցվել են»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ARTMIX ցուցասրահի արթ-մենեջեր Գայանե Եղիազարյանը:

Նրա խոսքով, իրենց ցուցասրահի հիմնական նպատակը հայ արվեստի քարոզչությունն է, ցուցահանդեսների կազմակերպումը, «լավագույն հայ տաղանդավոր արվեստագետներին ցուցադրվելու ևս մեկ հնարավորություն տալը, ինչպես նաև արվեստի գործերի վաճառքն է»:

Ցուցասրահում այժմ ներկայացված են 35 հեղինակների աշխատանքներ: «Փարիզում նմանատիպ գալերիաներ շատ կան, ու մեր գալերիան հենց փարիզյան ֆորմատն ունի: Մենք տարբեր նախագծեր ունենք, ըստ որոնց հնարավորություն կունենանք մեր ցուցասրահում ներկայացված արվեստի նմուշները ցուցադրել այլ երկրների` Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի մասնավոր պատկերասրահներում, նրանք էլ կարող են իրենցը մեզ մոտ ներկայացնել»,-ասաց Գ. Եղիազարյան:
Placeholder
ԱՐՎԵՍՏԻ ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐԸ, ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ