ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ` ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Կրթություն, գիտություն
17:52 27/11/2007

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ` ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան կայցելի Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը: Ինչպես տեղեկացանք համալսարանի լրատվական կենտրոնից, այցի գլխավոր նպատակն է` ծանոթանալ համալսարանում վերջերս բացված նոր լինգաֆոնային լսարանի գործունեությանը:

Լսարանի համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումները համալսարանին նվիրաբերել են գերմանացի բարերարներ` Շտոլլե եղբայրները: Այդ նվիրատվությունը հնարավորություն է ընձեռել ստեղծել եվրոպական ժամանակակից չափանիշներին լիովին համապատասխանող մասնագիտացված ուսումնական կենտրոն, որը կծառայի գերմաներեն լեզվի թարգմանիչներ և այլ տիպի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար:

Placeholder
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ` ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ