Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն առարկանների ավարտական և միասնական քննությունների համար նախատեսված ուղեցույցներն արդեն պատրաստ են: Դրանք ուղարկվել են բոլոր մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններ` դրանց կազմի մեջ մտնող համայնքների դպրոցներ առաքելու համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գիտելիքի թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նրա խոսքով, ուղեցույցներն այս տարվա բոլոր շրջանավարտներին կտրամադրվեն անվճար, իսկ նախորդ տարվա շրջանավարտները կարող են ձեռք բերել գրախանութներից վճարովի հիմունքներով: Գ. Մանուկյանը ընդգծեց, որ վաճառվող ուղեցույցների վրա պարտադիր կերպով պետք է լինի ԳԹԿ կնիքը:
Ինչ վերաբերում է քննական առարկանների վարժությունների լրացուցիչ ձեռնարկներին, ապա մամուլի քարտուղարը շրջանավարտներին խորհուրդ տվեց, ձեռք բերել այն հրատարակությունները, որոնք երաշխավորված են կենտրոնի կողմից, քանի որ դրանցում ներառված հարցերը համաձայնեցված են և համապատասխանում են կենտրոնի կողմից հաստատված չափորոշիչներին: Ի դեպ, ձեռնարկներ տպագրելու վերաբերյալ կենտրոնն արդեն դիմումներ ստացել է:

Placeholder