«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ» ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Մշակույթ
18:05 28/11/2007

«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ» ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ

Հոլիվուդում ավարտվում է Հայոց ցեղասպանության մասին գրված Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են հայկական սփյուռքի գործուն աջակցությամբ: Ուշագրավ է, որ ֆիլմում նկարահանվելու համաձայնություն են տվել հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Անտոնիո Բանդերասը,Սիլվեստեր Ստալոնեն, Մել Գիբսոնը և Օմար Շերիֆը:

Հետաքրքիր է, որ 30-ից ավելի հոլիվուդյան հանրահայտ դերասանների հրավիրել են Հյուսիսային Իրաքից: Քրդական ղեկավարությունը ցանկանում է նկարահանել «Փեշմերգա» կոչվող ֆիլմ` նվիրված քուրդ առաջնորդ մոլլա Մուստաֆա Բարզանիի կյանքին: Ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ հոլիվուդյան հանրահայտ գրեթե բոլոր դերասաններն այժմ զբաղված են տարբերի երկրներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների կամ մարդկանց մասին ֆիլմերում նկարահանվելով:
Placeholder
«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ» ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ