ՎԱՂՎԱՆԻՑ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Տնտեսություն
12:33 29/11/2007

ՎԱՂՎԱՆԻՑ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ծաղկաձորում կանցկացվի «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորում»-ը: Ինչպես տեղեկացանք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, միջոցառման ընթացքում մասնավորապես կքննարկվի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որը հետագայում կներկայացվի կառավարությանը:

Նշենք, որ ոլորտի զարգացման հայեցակարգը մշակվել է հանրապետության նախագահի այս տարվա հուլիսի 3-ի NՆԿ-113-Ա կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ով ևս մասնակցելու է ֆորումին:

Ֆորումի շրջանակներում կազմակերպվելու է վեց կլոր սեղան, մասնավորապես «ՏՏ-կրթություն», «ՏՏ- իրավական դաշտ», «ՏՏ ոլորտի կառավարման քաղաքականություն», «ՏՏ միջազգային համագործակցություն» թեմաներով: Միջոցառմանը կմասնակցեն ՏՀՏ ոլորտի 60 ընկերությունների ղեկավարներ և շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, դոնոր կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /UITE/, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը /EIF/, «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը /CAPS /, Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:
Placeholder
ՎԱՂՎԱՆԻՑ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ