Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու հայրեր» մատենաշարի երրորդ գիրքը` Սուրբ Մովսես Խորենացու «Աստվածաբանական երկեր» ժողովածուն:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից, ժողովածուն ընդգրկում է Պատմահոր աստվածաբանական մանր երկերը` Արծրունյաց Սահակ իշխանի նամակը Խորենացուն և այդ նամակի պատասխանը, Վարդավառի խորհրդի քննությունը, Հռիփսիմյանց կույսերի պատմությունը և նրանց հիշատակին ու նահատակությանը նվիրված գովերգությունը: Բացի աստվածաբանական ու պատմագիտական դրվագներից, երկերում նեկայացվում են նաև ինքնակենսագրական դրվագներ:
Նշենք, որ գրքի հրատարակությունն իրականացվել է տեր և տիկին Մարուքյանների հովանավորությամբ: Խորենացու երկերն աշխարհաբարի է վերածել Գ. Գասպարյանը:

Placeholder