Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Տուբերկուլոզը մեծամասամբ կրում է սոցիալական բնույթ ու շատ է տարածված բանտերում և բանակում: Չնայած նրան, որ հիվանդության դեմ պայքարի ծրագիր են սկսել եվրոպական տարբեր երկրներում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Հայաստանում ու այլ երկրներում, այնուամենայնիվ հասարակությունը լավ տեղեկացված չէ հիվանդության մասին»,- Ծաղկաձորում անցկացվող «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլյոզը» խորագրով երկօրյա սեմինարի ժամանակ ասաց առողջապահական ոլորտում հասարակության հետ կապերի մասնագետ Իրինա Զատուշևսկայան:
Նրա խոսքով, հասարակությունը խորապես չի գիտակցում, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում հիվանդությունը: Իրինա Զատուշևսկայան տարբեր երկրներում հարցումների միջոցով պարզել է. «Տուբերկուլյոզ հիվանդությունը «ահաբեկում է» գրեթե ողջ աշխարհը: Հիևանդության մասին պատկերացում ունեն հիմնականում նրանք, ում հարազատները երբևէ հիևանդացել են, իսկ մյուսներն անլուրջ են վերաբերվում այս խնդրին: Սա շատ մտահոգիչ է»:
Մասնագետի հավաստմամբ, տարբեր երկրներում մշակվել են տուբերկուլյոզի կանխարգելմանն ու տարածմանն ուղղված ազգային ծրագրեր, որոնցով հնարավոր է կանխել հիվանդության տարածումը: «Սրանից բացի, հարկավոր է մշակել ծրագիր, որով հնարավոր կլինի իրազեկել հանրությանը, թե ինչպես է հարկավոր պայքարել հիվանդության դեմ ու որ ամենակարևորն է, ու՞մ դիմել այդ պարագայում»,-նշեց փորձագետն ու ավելացրեց, որ հարցման արդյունքում հասարակության մեծամանությունը չգիտի, թե ուր է հարկավոր դիմել: «Վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ն «մոռացել էր», թե ինչ է այդ հիվանդությունը, բայց վերջերս կտրուկ բարձրացավ հիվանդների թիվը: Սա ապացույցն է իմ այն համոզմունքի, որ տուբերկուլյոզը իրական վտանգ է աշխարհի համար»,-ասաց Ի. Զատուշևսկայան:
Ամփոփելով հետազոտության արդյունքները, Ի. Զատուշևսկայան, նշեց, որ հասարակությանն անհապաղ հարկավոր է իրազեկե ու հասկացնել, որ հիվանդության առաջին իսկ նշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, ոչ թե ծանոթ ու այլ մասնիգիտության բժշկի:
Նշենք, որ աշխարհի բնակչության 1/3 մասը` 2 մլրդ մարդ, վարակված է տուբերկուլյոզով: Ըստ դեմ պայքարի միջազգային ծրագրի հաշվարկներով, եթե չպայքարենք հիվանդության դեմ, ապա 25 տարի հետո աշխարհում տուբերկուլյոզից կմահանա ավելի քան 40 մլն մարդ:

Placeholder