Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի Հայ կրթական հիմնարկությունը հայատարարել էր կրթաթոշակային մրցույթ, որի նպատակն էր աջակցել սոցիալապես անապահով և ուսման մեջ լավ առաջադիմություն ցուցաբերող երեխաներին: Ծրագրի շրջանակում Երևանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող 30 ուսանողների 2007-2008 թ. ուսման վարձը տրամադրել է Հայ կրթական հիմնարկությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ծրագրերի օգնական Լիլիթ Հովհանիսյանը: Նա նշեց, որ այդ ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 394 ուսանող` Հայաստանից, Ջավախքից և Արցախից:
Լ. Հովհաննիսյանի խոսքով, ուսանողներին ընտրելուց հաշվի են առնվել լավ առաջադիմությունը, սոցիալական պայմանները: «Ծրագիրն աննախադեպ է, քանի որ այսքան մեծ մասշտաբի կրթաթոշակների ծրագիրը դեռ չի իրականացվել», ասաց ծրագրերի օգնականը: Նշենք, որ ծրագրին տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը:

Placeholder