ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ` ԱՌԱՆՑ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ
Կրթություն, գիտություն
15:07 30/11/2007

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ` ԱՌԱՆՑ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ

Փոփոխություն է կատարվել Տնտեսագիտական համալսարանի այն ֆակուլտետների ընդունելության քննությունների ցանկում, որտեղ սովորելու համար դիմորդները քննություն էին հանձնում` ըստ ցանկության անգլերեն կամ աշխարհագրություն առարկաներից: Փոփոխություն է կատարվել նաև ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ընդունելության քննությունների ցանկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:

Նրա խոսքով, երկընտրանք այլևս չի լինի` դիմորդներ միասնական համակարգով կհանձնեն քննություն միայն անգլերենից: Ինչ վերաբերում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելուն, ապա դիմորդները այլևս չեն հանձնի մինչ այս ոչ մրցութային համարվող ռուսերենի քննություն:

Հիշեցնենք, որ նախօրեի նիստում կառավարությունը հաստատել էր հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2008/2009 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Placeholder
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ` ԱՌԱՆՑ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ