ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Մշակույթ
11:38 01/12/2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Ռուսաստանի մշակույթի և կինոմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը երեկ երեկոյան Պատմության թանգարանում ստորագրեցին 2008թ. մշակութային համագործակցության հուշագիր: Դրանով պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարվա համատեղ միջոցառումների մասին, որոնք պետք է անցկացվեն Ռուսաստանում և Հայաստանում:

Կողմերը քննարկել են հաջորդ տարի Ռուսաստանում կազմակերպվելիք հայ նարիչների` Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյանի, Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսներ կազմակերպման վերաբերյալ հարցեր, իսկ 2008թ. հունիսին Հայաստանում արդեն նախատեսված է ռուսական մշակույթի սեզոնը:
Միխայիլ Շվիդկոյը կարևորեց փաստաթղթի նշանակությունը և նշեց, որ այն կնպաստի հետագա զարգացմանը: Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, Ռոբերտ Քոչարյանը մշակութային կապերի պահպանումն ու ընդլայնումը համարել է երկկողմ փոխգործակցության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը:

Հանդիպման մասնակիցները խոսել են հումանիտար ոլորտում համագործակցության, մշակույթի գործիչների միջև կապերի ակտիվացման, համատեղ միջոցառումների կազմակերպման մասին` կարևորելով դրանց ավելի համակարգված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Ս. Սարգսյանը կարևորել է երկու երկրներում բարձր մակարդակով և ներկայանալի այնպիսի միջոցառումների անցկացումը, ինչպիսին Ֆրանսիայում Հայաստանի և Հայաստանում Ֆրանսիայի տարին էր: Էրմիտաժի գլխավոր տնօրենը և Ռուսաստանի մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետը սիրով և շնորհակալությամբ են ընդունել առաջարկը, նշելով, որ Էրմիտաժում և Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ սիրով կկազմակերպեն «Սուրբ Հայաստան» ցուցադրությունը:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ