«ԲՈՒՀԵՐԸ ՌՈՏԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԼՈՒՐՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Կրթություն, գիտություն
12:20 01/12/2007

«ԲՈՒՀԵՐԸ ՌՈՏԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԼՈՒՐՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի պետական բուհերում ներդրվել է ռոտացիոն համակարգ: Սրա գլխավոր սկզբունքն այն է, որ վճարովի համակարգում սովորող ուսանողները բարձր առաջադիմության դեպքում տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ անվճար համակարգում սովորող վատ առաջադիմությամբ ուսանողները` վճարովի համակարգ: Վերջերս բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում առաջարկվում էր փոփոխություններ կատարել, որով առանց տարեկետման իրավունքի սովորող ուսանողները ևս հնարավորություն կունենան օգտվել ռոտացիոն համակարգից:

Panorama.am- ի թղթակիցը ԿԳՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանից փորձեց ճշտել թե քանի ուսանող է այս երկու տարիների ընթացքում տեղեափոխվել անվճար համակարգից վճարովի համակարգ և հակառակը: Վերջինս տեղեկացրեց, «նման հաշվարկ բուհերն են իրականացնում և մեզ հաշվետություն չեն ներկայացնում»: ԿԳՆ աշխատակիցները բողոքում են, որ բուհերը ռոտացիոն համակարգի մասին հաշվետություն չեն ներկայացրել, այնինչ դրանք պետք է ներկայացնեին սեպտեմբերին:

Իսկ այն հարցին, թե արդյոք ԿԳՆ վերահսկողություն չի իրականացնում այդ հարցում, նա պատասխանեց, որ դա բուհերի խնդրին է, նրանք այդ հարցում լուրջ ազատություն ունեն:
Իսկ այս համակարգի առավելությունը, ըստ Ս Մելիքյանի այն է, որ վճարովի համակարգում սովորող գերազանցիկ երեխանները հրանավորութփյուն են ստանում տեղափոխվել անվճար համարկարգ:
Placeholder
«ԲՈՒՀԵՐԸ ՌՈՏԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԼՈՒՐՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»