Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
12:02 01/12/2007
«ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ՁԻԱՀԸ: ԿԱՏԱՐԵ՛Ք ԽՈՍՏՈՒՄԸ». ԱՅՍՕՐ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ողջ աշխարհը պայքարում է հիվանդության տարածման դեմ սկսած 1988 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ Առողջության համաշխարհային կազմակերպությունը որոշեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ գրավել հասարակության լայն խավերի ուշադրությունը:
Այս օրն ամեն տարի նշվում է զանազան կարգախոսներով, որոնք արտացոլում են ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: 2005 թվականից սկսած առաջիկա մի քանի տարիների համար ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավն անցկացվելու է «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը: Կատարե՛ք խոստումը» կարգախոսի ներքո: 2001 թվականի հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեաjի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհ համախմբումն էր համաճարակի դեմ պայքարի խնդրի շուրջ:
Նշենք, որ ՄԱԿ- անդամ պետությունները ստորագրել են «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձել է հակազդման միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը:
Ավելացնենք, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով» մրցանակաբաշխությունը՝ հինգ անվանակարգերում: Անվանակարգերի թեկնածուների առաջադրմանը մասնակցել են միջոցառումը համակարգող հանձնաժողովը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմատիկ խմբի անդամները: Մրցանակները կստանան «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով մշակույթի գործիչ», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով հասարակական կազմակերպություն», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով հասարակական գործիչ», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով պետական կազմակերպություն» և «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով՝ միջզգային կազմակերպությունից» անվանակարգերի հաղթողները:

Placeholder