«ԱՐՄՄՈՆՈՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ 41-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Մշակույթ
14:50 03/12/2007

«ԱՐՄՄՈՆՈՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ 41-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվել է մոնոներկայացումների 41-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաև Հայաստանը: Այնտեղ «ԱՐՄՄՈՆՈ » միջազգային փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել են Արմեն Սանթրոսյանը` Լիր Արքայի մոտիվներով «Պրեզիդենտ», Մարիամ Ղազանչյանը` «Օֆելյա», «Հայկ Զորիկյանը` «Համլետ» մոնոներկայացումներով:

«Վրոցլավյան փառատոնի մեկ օրը հայտարարվել է Շեքսպիրյան: Ներկայացվել են վեց մոնոներկայացումներ, որոնցից երեքը Հայաստանին է եղել: Մեր դերասանների ներկայացումներն այնտեղի թատերագետ հասարակության կողմից բարձր է գնահատվել»,-ասաց «ԱՐՄՄՈՆՈ»-ի տնօրեն Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքով, հայկական ներկայացումներն արժանացել են ամենաբարձր գնահատականների` թե շեքսպիրյան մեկնաբանությունների, թե դերասանական արվեստի համար: «Փառատոնում չկային մրցանակներ, կային անվանակարգեր. Արմեն Սանթրոսյանն արժանացել է Վրոցլավի փառատոնի ամենահեղինակավոր ` Վրոցլավյան ռադայի մրցանակի, Մարիամ Ղազանչյանը` Վրոցլավի թատերական ընկերակցության «Քայլ դեպի մասնագիտական վերելք», Հայկ Զորիկյանը` լեհ ականավոր դերասանուհի Ռժեժինսկայայի անվան մրցանակի»,-ավելացրեց Հ. Ղազանչյանը:
Ինչպես նշեց նա, փառատոնի ընթացքում շատերն են ասել, որ «ԱՐՄՄՈՆՈ»-ն մեծ դեր է խաղացել, որ այս տարվա ծրագիրը կայանա, քննարկումների ժամանակ ամենաջերմ խոսքերը հնչել են հայ դերասանների մասին:
Նշենք, որ Հ. Ղազանչյանն այդ օրերի ընթացքում ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնցից մեկն էլ վերաբերում է Լոնդոնի թագավորական թատրոնի դերասան Պիտեր Կատտոմի «Մակբեթ» ներկայացման 2-րդ պրեմիերան Հայաստանում անցկացնելուն:

««ԱՐՄՄՈՆՈ»-ի շրջանակներում Գրադովսկու կենտրոնը Հայաստանում անցկացնելու է դասընթացներ, որին մասնակցելու են Գրադովսկու ռեժիսուրան ուսումնասիրող թատերագետներ, նրա հետ աշխատած դերասաններ, կցուցադրվեն բացառիկ ֆիլմեր նրա ներկայացումներից: Դա լուրջ գույն կտա մեր փառատոնին»,-ասաց Հ. Ղազանչյանը:
Նշենք, որ մոնոներկայացումների 41-րդ միջազգային փառատոնը տեղի է ունեցել նոյեմբերի 14-21-ը:
Placeholder
«ԱՐՄՄՈՆՈՆ» ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ 41-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ