Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
19:20 03/12/2007
ԸՍՏ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ, ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՊԱՐՏՎԵԼ
Ինչո՞ւ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում ազատական ուժերը պարտություն կրեցին: Panorama.am-ի թղթակիցի այս հարցին ի պատասխան, ազատական գաղափարներ կրող կամ իրեն այդպիսին համարող Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԸ պատասխանեց. «Ովքե՞ր են Ռուսաստանում ազատական ուժերը, որոնք պարտություն կրեցին: Եթե Դուք նկատի ունեք «Աջ ուժերի միությունը» դա ազատական ուժերի իմիտացիա է, ազատական ուժ չի: Ազատական գաղափարները որպես առանձին բաղադրիչ ներկայացված են «Միասնական Ռուսաստան» միավորումում, որտեղ կան մարդիկ, ովքեր զբաղված են հենց ազատական բարեփոխումների իրականացմամբ, սեփականության ու արտադրական միջոցների հանրային ռեսուրսների ճիշտ օգտագործման եղանակներ գտնելով»: Նրա ներկայացմամբ իրական ազատականների մի մասը գտնվում է Գրիգորի Յավլինսկիի ղեկավարած «Յաբլոկո» կուսակցությունում, որտեղ հիմնականում հավաքված են ազատական գաղափարախոսության տեսաբաններ, իսկ պրակտիկայում այդ բարեփոխումներն իրականացնողները գտնվում են ընտրություններում հաղթած «Միասնական Ռուսաստան» միավորումում: ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով, հենց վերջիններն էլ հաղթել են ընտրություններում և սխալ է կարծել, թե ազատականները պարտություն են կրել:
«Մենք հասկանում ենք, որ «Միասնական Ռուսաստանի» կողմում է հավաքված հիմնական ընտրազանգվածի աջակցությունը, որովհետև այն իր մեջ ներառում է այն ապագան, որն այդ երկրի հասարակության համար թվում է հուսալի ու արդյունավետ»,- նշեց նա:
Այնուհետև անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ այդ ընտրություններն իրենց արձագանքը կունենան Հայաստանի ընտրությունների վրա, Գ. Արսենյանն ասաց, որ Հայաստանին որպես գործընկեր պետք է հուսալի ու անցնցում իշխանություն ունեցող Ռուսաստան: «Մեզ պետք է կանխատեսելի Ռուսաստան, քայքայման ու տրոհման վտանգից հեռու Ռուսաստան: Դա մեր ազգային շահերից է բխում և Ռուսաստանում ցանկացած ցնցում կործանարար կլինի նաև Հայաստանի համար: Այդ իմաստով ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի վարքը, քաղաքական կեցվածքն ու իշխանության ծրագրերը ցնցումներ չեն կրելու, լինելու են կանխատեսելի ու շարունակական»,-իր խոսքն ամփոփեց նա:

Placeholder