ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Մշակույթ
14:47 03/12/2007

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով մասնակցել է Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման երեքամյակին նվիրված հոբելյանին: «Բացի Պետական ֆիլհարմոնիկից, Հայաստանից մասնակցել են նաև վեց երգչախմբեր` Պետական ակադեմիական կամերային երգչախումբը, Կամերային նվագախմբի կամերային երգչախումբը, «Հովեր» կամերային երգչախումբը, Արամ Տեր-Հովհաննիսյանի երգչախումբը, Արցախի պետական կապելան, Ղափանի «Զվարթունք» երգչախումբը»,-ասաց Պետական ֆիլհարմոնիկի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը: Ինչպես նշեց նա, 450 արտիստների այցելությունը Դուբայ կազմակերպել էր բեյրութահայ դիրիժոր և մենեջեր Հարութ Ֆազլյանը:
«Մեկ ձայն» խորագիրը կրող համերգին բացի հայ երաժիշտներից մասնակցել են նաև Գերմանիայից, Անգլիայից, Սիրայից ժամանած երգիչներ ու երաժիշտներ:

«Մեր նվագախումբն ու երգչախումբը ղեկավարել են երկու անվանի անգլիացի դիրժորներ: Կարևոր է այն, որ երգչախումբը հաջողությամբ հանդես եկավ անգլիական «Il DIVO» տղամարդկանց քառյակի հետ»,-ասաց Դ. Թերզյանը:
Ինչպես նշեց նա, բոլոր 450 արտիստներից 350-ն երգչախումբն էր, որոնք բոլորը միաժամանակ են հանդես եկել: Համերգին հնչել է դասական երաժշտություն:

Նշենք, որ արաբ երգիչները կատարել են Մոցարտի «Բաստիեն, Բաստիեն» օպերայից մի դուետ` արաբերեն: Խոսքերի արաբերեն թարգմանությունը կատարել է Հարութ Ֆազլյանը և բանաստեղծ Հենրի Զողաիբը: Համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 20-24-ը:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ