Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի լրանում է ֆրանսիահայ հայտնի նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) ծննդյան 100-ամյակը, ինչի առթիվ հայաստանյան մշակույթի տարբեր օջախներում կազմակերպվում են ցուցադրություններ: Այսօր Ազգային արխիվում բացվեց Գառզուին վերաբերող արխիվային նյութերի ցուցադրությունը:
«Ցուցադրության նյութերի 90%-ն արխիվի փաստաթղթերից են, իսկ մի քանի նամակներ Մարտիրոս Սարյանի թանգարանից, Շահեն Խաչատրյանի և Վարդգես Համազասպյանի անձնական արխիվներից են բերված: Ներկայացված են Գառզուի ինքնագիր նամակները, կնոջ նամակները, նկարչին հղված պաշտոնական նամակները, շնորհավորանքները»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի փաստաթղթերի օգտագործման, հրապարակման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Մարինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, մենք պետք է հպարտանանք, որ Գառզուն կարողացել է Ֆրանսիայի նման «արվեստի քմահաճ երկրում» ճանաչվել, իր ուրույն խոսքն ասել և աշխարհահռչակ համբավ ձեռք բերել: Ինչպես նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Գառզուն հազարավոր թելերով կապված է եղել Հայաստանի հետ` կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ, ընդունել է հայ մտավորականների: «Մեր հիմնական նպատակն է փաստաթղթերի միջոցով ցույց տալ այդ կապը»,-ասաց Ա. Վիրաբյանը:
Նշենք, որ ցուցադրությանը ներկա էր նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցադրությունը կշարունակվի երկու շաբաթ: Ցուցադրվում է 100-120 փաստաթուղթ, ինչպես նաև գծանկարներ ու լուսանկարներ:

Placeholder