Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սեպտեմբերի 11-ին բացված «Սուրբ Հայաստան. վերադարձ տուն» ցուցահանդեսը երեք օր է, ինչ ավարտվել է: «Այս ամիսների ընթացքում մասունքները, դարերի խորքից եկող ուղերձները դիտելու եկել են 28-29.000 այցելուներ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօերն Կարեն Խաչատրյանը:
Ինչպես պարզեցինք, այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում սփյուռքահայերը, տուրիստները, բայց ավելի շատ էին տեղացիները: Արվեստի այս նմուշները մինչև Լուվրում ցուցադրվելը, ցուցադրված են եղել Պատմության թանգարանում, Մատենադարանում, Էջմիածնում: Այն փաստը, որ ցուցադրվել է Լուվրում, ավելի է ոգևորել հայերիս:
«Լուվրում ցուցադրելու հանգամանքը շատ գրավիչ է: Կան մարդիկ, ովքեր գիտեն` արվեստի այդ նմուշները Լուվրից են բերված: Լուվրը գնահատման մի չափանիշ է, որ առարկաներին ուրիշ գրավչություն է տալիս, ուրիշ աչքով ես նայում»,-ավելի վաղ Panorama am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
«Սուրբ Հայաստան» հավաքածուում ներկայացված էին քրիստոնեական ժառանգության ավելի քան 200 արվեստի գլուխգործոցներ Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, որոնց թվում 4-18-րդ դարերի 32 խաչքար: Նշենք, որ հայկական գանձերը նախապես ցուցադրվել են Լուվրում:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստան ժամանած ռուս ականավոր դերասանների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Էրմիտաժի գլխավոր տնօրենը Միխայիլ Պիոտրովսկին և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետը սիրով և շնորհակալությամբ են ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ էրմիտաժում կազմակերպել «Սուրբ Հայաստան» ցուցադրությունը: Այսինքն, հայ արվեստի անկրկնելի նմուշների հետ կծանոթանա և իր գնահատականը կտա նաև ռուս ժողովուրդը:

Placeholder