ՀՐԱՏԱՐԱԿՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
18:34 04/12/2007

ՀՐԱՏԱՐԱԿՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ

Արդեն լույս են տեսել գերամաներն և ռուսերեն առարկաների միասնական քննությունների ուղեցույցները: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի կազմակերպչական բաժնի մասնագետ Արմեն Ասրյանը:

Նրա խոսքով, հինգշաբթի օրը բոլոր ուղեցույցերը կուղարկվեն դպրոցներ, սակայն առաջնահերթության կարգով նախ դրանք կտրամադրվեն մարզերի դպրոցներին: Մյուս չորս առարկանների` մաթեմատիկայի, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, ֆրանսերեն առարկաների ուղեցույցները լույս են տեսել անցած շաբաթ:

Այս ուսումնական տարվա վերջին շրջանավարտները վեց առարկաներից կհանձնեն ավարտական և միասնական քննություններ, նախորդ տարվա մեկի` հայոց լեզու և գրականության փոխարեն:

Նշենք, որ այս տարի վեց առարկաների ուղեցույցների մշակման և համապատասխան հանձնաժողովների ձևավորման համար պետբյուջեից ծախսվել է 6 մլն դրամ: Իսկ ուղեցույցների տպագրման համար պետբյուջեից տրամադրվել է 50 մլն դրամ:
Placeholder
ՀՐԱՏԱՐԱԿՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ