ՄԱՍՆԱԳԵՏ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄՈՎ ԱՎԱՐՏՎՈՂ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ»
Առողջություն
11:18 05/12/2007

ՄԱՍՆԱԳԵՏ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄՈՎ ԱՎԱՐՏՎՈՂ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ»

Հանրապետությունում վերջին երկու տարիներին կեսարյան հատումով ավարտվող ծննդաբերությունների թիվը նախորդ տարիների համամատ աճել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ծննդաբերական բաժնի վարիչ Լևոն Հակոբյանը:

Առողջապահության նախարարության վիճակագրական վարչության տվյալներով, 2006 թվականին գրանցվել է 38.053 ծննդաբերություն, որոնցից 4512-ն ավարտվել է վիրաբուժական միջամտությամբ: Այնինչ, 2000 թվականին հանրապետությունում գրանցված 35279 ծնունդից 2553 են ավարտվել կեսարյան հատումով, իսկ 2005-ի տվյալներով՝ 37992-ից 4248-ը:

Բժշկի հավաստմամբ, կեսարյան հատում իրականցվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ կան բարդություններ, ինչի հետևանքով նա չի կարող ինքնուրույն ծննդաբերել: «Խոշոր կլինիկաներում այդպիսի ծնելիությունների թիվը կազմում է 18-22%, իսկ երրորդ աստիճանի կլինիկաներում, որոնք ընդունում են բոլոր տիպի հիվանդների, ցուցանիշը կազմում է 17-20%»,-ասաց Լ. Հակոբյանը: Նրա հավաստմամբ, սա օպտիմալ ցուցանիշն է:

Կեսարյան հատումով ծննդաբերությունների թվի աճի պատճառի մասին խոսելիս բժիշկը նաև նշեց. «Վիրահատական միջամտությամբ ավելի հեշտ է դառնում լուծել մանկաբարձական իրավիճակը»: Մասնագետն ավելացրեց նաև, որ դրանից հետո, հաճախ, մոր մոտ առաջանում են խնդիրներ՝ մասնավորապես հակաբեղմնավորիչների օգտագործման հետ կապված: Մասնագետի հավաստմամբ, կեսարյան հատումով ավարտված ծննդաբերություններից հետո առնվազն 1-2 տարի չի թույլատրվում երեխա ունենալ:
Placeholder
ՄԱՍՆԱԳԵՏ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄՈՎ ԱՎԱՐՏՎՈՂ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ»