Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Թատրոնն էլիտար արվեստ է, և եթե փորձում ենք պահպանել այն որպես հոգևոր երևույթ, բավական են նաև 100-200 հոգանոց դահլիճները, ի տարբերություն շուի վերածված թատերական ներկայացումների»,-այսօրվա ասուլիսում ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը ասաց, որ ինքն ու իր ստեղծագործական խումբը մեծ ցավ են ապրում, երբ մտնելով թատրոն` տեսնում են նման ներկայացումներ:
«Այդ ներկայացումներին ներկա են լինում արտասահմանյան մենքնաներով անձնավորություններ, ու այդ թատրոնի դիմացի փողոցում տեղ չի լինում կանգնել ու անցնել»,-ասաց Ս. Շահվերդյանը: Ռ. Բաբայանի խոսքով, մեր վերնախավի ճաշակը դա է, ու ինքն իր թատրոնում չի թողնում այլ ներկայացումներ ցուցադրել: «Ամեն մեկը բեմադրում է այն, ինչ կարողանում է, ինչ համարում է ճաշակով»,-ավելացրեց Ռ. Բաբայանը:
Ասուլիսի բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե արդյոք թատրոնին պետք է գեղարվեստական ղեկավար: «Թատրոնի տնօրենները մեծամասամբ կապ չունեն թատրոնի հետ, չեն հասկանում արվեստի արժեքը, նրանք ինչ-որ կուսակցության անդամներ են, ու հիմնականում զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ»,-ասաց Ս. Շահվերդյանը: Նրա խոսքով, եթե հարկավոր է միայն տնօրեն, ապա այն պետք է արվեստի մարդ լինի:
Խոսելով այսօր մշակութային օջախների առջև կանգնած ամենացավոտ` ֆինանսական միջոցների սղության հարցին, Ռ. Բաբայանն ասաց. «Մենք փորձում ենք օրենքի մեջ մտցնել երկու հասկացողություն` մեկենաս և հովանավոր, ու այդ մեխանիզմն աշխատացնել»:

Placeholder