ԱՅՍՕՐ 25 ՈՒՍԱՆՈՂ ՍՏԱՑԱՎ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կրթություն, գիտություն
13:03 07/12/2007

ԱՅՍՕՐ 25 ՈՒՍԱՆՈՂ ՍՏԱՑԱՎ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿ

Այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական բուհերում սովորող 4-րդ կուրսի 25 ուսանողի հանձնեց Մոսկվայի «Կրթություն» հիմնադրամի կողմից սահմանված «Բարեկամություն» կրթաթոշակը և դրանց հավաստագրերը: Լ. Մկրտչյանը նշեց, որ ուսանողների ընտրության ժամանակ հաշվի է առնվել նրանց բարձր առաջադիմությունը և սոցիալական պայմանները: Նրա խոսքով, բարձր առաջադիմության դեպքում այս կրթաթոշակը կտրվի նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

Լ. Մկրտչյանը նշեց, որ «Բարեկամություն» կրթաթոշակի ուսանողների թիվը 25-ով ավելացել է հիմնադրամի նախագահ Հրանտ Պողոսյանի որոշմամբ: Նշենք, որ «Կրթություն» հիմնադրամը «Բարեկամություն» կրթաթոշակ արդեն սեպտեմբեր- նոյեմբեր ամսիներին հանձնել է 101 ուսանողի: Յուրաքանչյուրի ուսանողի ամսական տրվում է 100 դոլար:

Placeholder
ԱՅՍՕՐ 25 ՈՒՍԱՆՈՂ ՍՏԱՑԱՎ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿ